Ֆրանսիայի սենատի նախագահը հայտարարել է ՀՀ-ին պաշտպանական զենք մատակարարելու անհրաժեշտության մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i202984-Ֆրանսիայի_սենատի_նախագահը_հայտարարել_է_ՀՀ_ին_պաշտպանական_զենք_մատակարարելու_անհրաժեշտության_մասին
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն հայտարարել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին պաշտպանական զենք մատակարարելու անհրաժեշտության մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 14, 2023 18:22 Asia/Tehran
  • Ֆրանսիայի սենատի նախագահը հայտարարել է ՀՀ-ին պաշտպանական զենք մատակարարելու անհրաժեշտության մասին

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն հայտարարել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին պաշտպանական զենք մատակարարելու անհրաժեշտության մասին։

Տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Լարշեն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Պահանջում եմ անհապաղ բացել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը և արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Հայաստան՝ նրա անվտանգությունն ապահովելու համար»,- գրել է Լարշեն` Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո։