Արցախի պետնախարարը ներկայացրեց ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ հանդիպման արդյունքները
https://parstoday.ir/hy/news/armenia-i202988-Արցախի_պետնախարարը_ներկայացրեց_ՌԴ_խաղաղապահ_զորակազմի_հրամանատարության_հետ_հանդիպման_արդյունքները
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ունեցած հանդիպումից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2023 15:04 Asia/Tehran
  • Արցախի պետնախարարը ներկայացրեց ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարության հետ հանդիպման արդյունքները

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ունեցած հանդիպումից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գուրգեն Ներսիսյանը հայտնեց, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ պայմանավորվել են, որ խաղաղապահներն ամենօրյա ռեժիմով Ռուսաստանի պատկան կառույցներին կզեկուցեն Արցախում տիրող իրավիճակը։

Պետնախարարի խոսքով` խաղաղապահ առաքելության հրամանատարությունն ընդունում է, որ խախտվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության դրույթները։ «Պարտավորվել և ընդունել են, որ իրենք աշխատանք ունեն անելու` հումանիտար ճգնաժամը վերացնելու համար»,- հավելեց Գուրգեն Ներսիսյանը։

Պետնախարարը հավելեց, որ Ասկերանի շրջանի բնակիչները կմնան խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրի մոտ տեղադրված վրաններում այնքան ժամանակ, մինչև հստակ լուծումներ չտրվեն խնդրին։

Համաժողովրդական շարժման մյուս մասնակիցները վերադարձան Ստեփանակերտ, որտեղ նույնպես վրաններ են տեղադրվելու, պետնախարարի բնորոշմամբ` Արցախում ստեղծված իրավիճակի կարմիր լույսը վառ պահելու համար:

armenpress.am