Ռուսական կողմի արձագանքը համաժողովրդական շարժմանն ի պատասխան ու ընդառաջ էր․ ԱՀ պետնախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i203106-Ռուսական_կողմի_արձագանքը_համաժողովրդական_շարժմանն_ի_պատասխան_ու_ընդառաջ_էր_ԱՀ_պետնախարար
Ռուսական կողմի արձագանքը համաժողովրդական շարժմանն ի պատասխան ու ընդառաջում էր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2023 15:31 Asia/Tehran
  • Ռուսական կողմի արձագանքը համաժողովրդական շարժմանն ի պատասխան ու ընդառաջ էր․ ԱՀ պետնախարար

Ռուսական կողմի արձագանքը համաժողովրդական շարժմանն ի պատասխան ու ընդառաջում էր։

Համոզված եմ՝ ամենակարճ ժամկետում մենք ստանալու ենք բազմաթիվ արձագանքներ, ի վերջո կոչերը և միջնորդությունները վերածվելու են գործնական քայլերի։

Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ հայտարարել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․

«Միաժամանակ ականատես ենք լինում, որ տարբեր հարթակներում արվում են հայտարարություններ, որ մենք ունենք ամենատարբեր բացթողումներ բանակցային այս կամ այն գործընթացներում, որոնց ներգրավված է Հայաստանի Հանրապետությունը։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ։ Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքը վաստակել ու այն իրացրել է։ Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է, և Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է»։

tert.am