ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը կկայանա 2023թ. նոյեմբերին Երեւանում
ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանում, որն ընթանում էր Վանկուվերում, որոշվել է, որ վեհաժողովի աշնանային նստաշրջանը կայանալու է Երեւանում ընթացիկ տարվա նոյեմբերին։
Այս մասին Ազգային ժողովում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։
Հայաստանն, ըստ նրա, առաջին անգամ է ընդունելու ԵԱՀԿ ԽՎ հիմնական նստաշրջաններից մեկը, որը խոշոր տարածաշրջանային խորհրդարանական հարթակ է։
«Այն ունի 57 անդամ պետություն։ Սա նաեւ առաջին դեպքն է Հայաստանի պատմության մեջ, երբ ՀՀ խորհրդարանի պատգամավորը զբաղեցնում է պաշտոն ընտրովի մարմիններից մեկում»,- ասել է Խանդանյանը։
Պատգամավորի խոսքով՝ կարեւոր է նաեւ այն, որ այդ պաշտոնյաները միաժամանակ դառնում են բյուրոյի անդամներ, որն, իր հերթին, որոշումներ կայացնող հիմնական մարմինն է։
news.am