Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում առաջին անհրաժեշտության սննդամթերքով բեռնված 19 բեռնատար
https://parstoday.ir/hy/news/armenia-i203586-Հայաստանից_Լեռնային_Ղարաբաղ_է_ուղարկվում_առաջին_անհրաժեշտության_սննդամթերքով_բեռնված_19_բեռնատար
Հայաստանը 400 տոննայի չափով հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2023 09:24 Asia/Tehran
  • Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում առաջին անհրաժեշտության սննդամթերքով բեռնված 19 բեռնատար

Հայաստանը 400 տոննայի չափով հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ:

Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

Դեկտեմբերի 12-ից սկսած՝ շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն էլ ավելի է խորանում՝ հատկապես հունիսի 15-ից ԼՂ հումանիտար մատակարարումների լիակատար արգելափակման պայմաններում:

«Որոշում է կայացվել, որ պետք է 400 տոննայի չափով հումանիտար աջակցություն ցուցաբերվի՝ սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ: Դիմել ենք ՌԴ խաղաղապահ ուժերին՝ հումանիտար աջակցություն Լեռնային Ղարաբաղ առաքելու նպատակով»,-ասաց Սարգսյանը:

Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում 19 բեռնատար՝ բեռնված առաջին անհրաժեշտության սննդամթերքով՝ ալյուր, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն և այլն:

Սարգսյանը հույս հայտնեց, որ հումանիտար բնույթի ապրանքների տեղափոխման հետ կապված խնդիր չի առաջանա:

armenpress.am