Կարմիր Խաչը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i203644-Կարմիր_Խաչը_մտահոգություն_է_հայտնել_Լաչինի_միջանցքի_արգելափակման_կապակցությամբ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Բաքվին խնդրել է թույլ տալ կազմակերպությանը մարդասիրական բեռներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2023 06:23 Asia/Tehran
  • Կարմիր Խաչը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Բաքվին խնդրել է թույլ տալ կազմակերպությանը մարդասիրական բեռներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղ:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերն ունեն սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների կարիք: Դեղորայքի բացակայության պատճառով Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում շատ ծանր հիվանդներ մահվան վտանգի տակ են։

Իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս զգուշացրել են Լեռնային Ղարաբաղի բնակիչների ծանր վիճակի մասին և կոչ արել դադարեցնել Լաչինի միջանցքի օկուպացումը։ Բայց Բաքուն շարունակում է օկուպացիան՝ անկախ նախազգուշացումներից։

Չորեքշաբթի օրը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ չնայած շարունակական ջանքերին, կազմակերպությունը դեռևս չի կարողանում մարդասիրական օգնություն ուղարկել Ղարաբաղի շրջանի խաղաղ բնակչությանը։

Ըստ այս հաղորդման՝ Ադրբեջանը մի քանի շաբաթ առաջ Կարմիր Խաչին թույլ չի տվել բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության սննդամթերք տեղափոխել տարածաշրջան։ Մինչդեռ տասնյակ հազարավոր մարդիկ այս մարդասիրական օգնության կարիքն ունեն։

Օրերս Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին խնդրել է աջակցել Լաչինի միջանցքի վերաբացման հարցում: