Ադրբեջանի Հանրապետությունը արգելափակել է Հայաստանից Ղարաբաղ մարդասիրական բեռների անցումը
Ադրբեջանի Հանրապետությունը թույլ չի տվել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան պարենային օգնություններ փոխադրող բեռնատարների շարասյանն անցնել Լաչինի միջանցքով:
Լաչինի միջանցքը՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհը, Բաքուն արգելափակել է ավելի քան յոթ ամիս։
Հայկական 19 բեռնատարներ հուլիսի 26-ի երեկոյան ժամանեցին Լաչինի միջանցքի մուտքի մոտ, սակայն ժամերով անորոշ վիճակում մնացին այնտեղ, և Բաքուն հրաժարվեց նրանց թույլ տալ անցնել ապրիլին այնտեղ տեղադրված ադրբեջանական անցակետով:
Հայտարարության մեջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը օգնության այս շարասյան տեղաշարժն անվանել է «սադրիչ» և այն համարել «հարձակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա»։
Մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց մարդասիրական օգնություն ուղարկելու ջանքերը։ Փաշինյանը Twitter-ում գրել է. «Ղարաբաղ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է»:
Լաչինի միջանցքի կարգավիճակի հարցով լարվածությունը մեծ է: Ղարաբաղի իշխանությունները հայտարարել են, որ այս շրջանի բնակիչները սննդի, դեղորայքի և վառելիքի խիստ պակաս են զգում։