Ես տեղեկություններ չունեմ. Դավիթ Բաբայանը՝ Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i203844-Ես_տեղեկություններ_չունեմ._Դավիթ_Բաբայանը_Ստեփանակերտ_Բաքու_հնարավոր_երկխոսության_մասին
Ես տեղեկություններ չունեմ, մենք ընդհանրապես դեմ չենք հանդիպումների եթե պահպանվի համապատասխան ձեւաչափը, սակայն այդ ձեւաչափը Ադրբեջանը չի պահպանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2023 15:29 Asia/Tehran
  • Ես տեղեկություններ չունեմ. Դավիթ Բաբայանը՝ Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մասին

Ես տեղեկություններ չունեմ, մենք ընդհանրապես դեմ չենք հանդիպումների եթե պահպանվի համապատասխան ձեւաչափը, սակայն այդ ձեւաչափը Ադրբեջանը չի պահպանում:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե  ԱՄՆ միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը:

«Ադրբեջանի պայմաններն էլ հայտնի են, այն է, որ Արցախը պետք է կապիտուլյացիայի ենթարկվի, ապամոնտաժի իր  բոլոր պետական ինստիտուտները, եւ չգիտեմ ինչ դառնա Ադրբեջանի կազմում: Սա մեզ համար ընդունելի չէ: Եթե  բանակցում եք իսկապես հակամարտության կարգավորման վերաբերյալ, դա այլ խնդիր է, բայց մենք ունենք իրարամերժ մոտեցումներ: Խնդիրը սա է: Եւ դժվար թե Ադրբեջանը վերանայի իր մոտեցումները, հատկապես հիմա ինչ կատարվեց այս երկու  օրերին»,- ասաց նա:

news.am