Արևմտյան երկրները «կեղտոտ մեթոդներով» շանտաժի են ենթարկում Հայաստանին. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա
(last modified Fri, 04 Aug 2023 08:20:36 GMT )
Օգոստոս 04, 2023 11:50 Asia/Tehran
  • Արևմտյան երկրները «կեղտոտ մեթոդներով» շանտաժի են ենթարկում Հայաստանին. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

Արևմտյան երկրները «կեղտոտ մեթոդներով» շանտաժի են ենթարկում Հայաստանին՝ տրամադրելով Ռուսաստանի հետ գործընկերության դեմ. այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

Ինչպես նշել է դիվանագետը, այսօր Մոսկվայի և Երևանի միջև «սերտ արտաքին քաղաքական համակարգում» է հաստատվել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում։

«Եթե խոսենք Երևանի հետ հարաբերություններում որոշ բացասական կողմերի մասին, ապա դրանք առաջին հերթին պայմանավորված են ռուս-հայկական գործընկերությանը վնասելու արևմտյան երկրների շարունակվող փորձերով։ Կիրառվում են ցանկացած, այդ թվում՝ բացարձակ կեղտոտ մեթոդներ՝ պատժամիջոցային շանտաժ, անբարեխիղճ մրցակցություն, ամորֆ խոստումներ, որոնցում, ինչպես հայկական ասացվածքն է ասում, «խորովածից ավելի շատ ծուխն է»»,- ընդգծել է Գոնչարը։

Նա նշել է, որ բոլորը «բազմիցս օրինակների միջոցով տեսել են աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում, ինչ հետևանքների է բերում արևմտյան բարեկամությունը»։

«Մենք հույս ունենք, որ մեր հայ ընկերների իմաստուն կգտնվեն։ Մենք մեր կողմից հաստատակամ ենք, ինչպես նախկինում, բոլոր խնդրահարույց հարցերը լուծել դաշնակցային եղանակով՝ ուղղակի և անկեղծ երկխոսության շրջանակում»,- եզրափակել է դիվանագետը։

tert.am