Եկեղեցին միշտ լինելու է Արցախի կողքին․ Գարեգին Բ և Արամ Ա
https://parstoday.ir/hy/news/armenia-i204404-Եկեղեցին_միշտ_լինելու_է_Արցախի_կողքին_Գարեգին_Բ_և_Արամ_Ա
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետ հեռախոսազրույցում իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Արցախի Հանրապետության ապաշրջափակման ու ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերահաստատման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2023 15:02 Asia/Tehran
  • Եկեղեցին միշտ լինելու է Արցախի կողքին․ Գարեգին Բ և Արամ Ա

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետ հեռախոսազրույցում իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Արցախի Հանրապետության ապաշրջափակման ու ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերահաստատման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։

Վեհափառ հայրերը հավաստիացրել են, որ Հայ առաքելական եկեղեցին միշտ լինելու է Արցախի և Արցախի ժողովրդի կողքին, և սերտ համագործակցության պատրաստականություն են հայտնել»-նշվում է տարածված հաղորդագրությունում:

Դավիթ Իշխանյանը շնորհակալություն է հայտնել հայրապետական օրհնանքի և բարեմաղթանքների համար:

Հիշեցնենք` Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացրեց հուլիսի 29-ին։

Օգոստոսի 7-ին այդ պաշտոնում ընտրվեց ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

Ինչպես գիտենք, Արցախում ծանր իրավիճակ է. 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։

armeniasputnik.am