ՌԴ ԱԳ փոխնախարարը և Հայաստանի դեսպանը քննարկել են Լաչինի միջանցքում տիրող իրադրությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i204534-ՌԴ_ԱԳ_փոխնախարարը_և_Հայաստանի_դեսպանը_քննարկել_են_Լաչինի_միջանցքում_տիրող_իրադրությունը
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ կայացած հանդիպմանը քննարկել է Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2023 14:20 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳ փոխնախարարը և Հայաստանի դեսպանը քննարկել են Լաչինի միջանցքում տիրող իրադրությունը

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ կայացած հանդիպմանը քննարկել է Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը։

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։                        

«Քննարկվել է Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության զարգացումը։ Վերահավաստվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման շուրջ 2020 – 2022 թվականների համաձայնությունների ամբողջ համալիրի անշեղ կատարման կարևորությունը», - նշել են ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչությունում

Նախարարությունում հավելել են, որ հանդիպման ընթացքում  արծարածվել են երկկողմ օրակարգի հրատապ հարցեր, ներառյալ  բոլոր մակարդակներում քաղաքական երկխոսության զարգացումը և տնտեսական կապերի ամրապնդումը:

armenpress.am