Բաքու. Հայաստանը խոչընդոտում է կայուն խաղաղության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերը
Արձագանքելով Երևան-Բաքու տարաձայնության կարգավորման համար արտահերթ նիստ գումարելու Հայաստանի կառավարության՝ ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելուն, Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն,որում նշել է,-«Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերն այսօր կանգնած են լուրջ մարտահրավերների առջև»։
Սպուտնիկ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է,որ կողմերի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը զոհ գնացին Հայաստանի միտումնավոր լարվածության սրման և ռևանշիզմի քաղաքականությանը»:
«Հայաստանը կրկին փորձում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերածել քաղաքական, ռազմական և տեղեկատվական մանիպուլյացիայի գործիքի», ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
«Չնայած այս իրավիճակից դուրս գալու վերաբերյալ ուղիներ փնտրելու համար Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության և ԿԽՄԿ-ի հետ Ադրբեջանի ինտենսիվ փոխգործակցությանը՝ Հայաստանը դիտավորյալ խոչընդոտում է այդ դիվանագիտական ջանքերը», ասված է հայտարարության մեջ: