ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արցախի հարցով նիստ կանցկացնի օգոստոսի 16-ին
https://parstoday.ir/hy/news/armenia-i204564-ՄԱԿ_ի_Անվտանգության_խորհուրդն_Արցախի_հարցով_նիստ_կանցկացնի_օգոստոսի_16_ին
Արցախի հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին, ժամը 15։00-ին: Այս մասին հայտնել Է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2023 08:35 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արցախի հարցով նիստ կանցկացնի օգոստոսի 16-ին

Արցախի հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին, ժամը 15։00-ին: Այս մասին հայտնել Է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը։

«Հայաստանի դիմումով հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին՝ ժամը 15:00-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ-ն օգոստոսին նախագահում Է ՄԱԿ-ի ԱԽ-ն և ձևավորում աշխատանքային ծրագիր։

Հիշեցնենք, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով։