Հայաստանի Ազգային ժողովի նախագահը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i204580-Հայաստանի_Ազգային_ժողովի_նախագահը_դատապարտել_է_Իրանում_տեղի_ունեցած_ահաբեկչական_հարձակումը
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանը դատապարտել է Իրանի Շիրազ քաղաքի Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչությունը, և վշտակցություն hայտնելով այս միջադեպի տուժածներին՝ Իրանի դեսպանին խնդրել է փոխանցել իր և Հայաստանի խորհրդարանի ցավակցությունները՝ Իրանի կառավարությանը, ժողովրդին և այս ահաբեկչության զոհերի հարազատներին։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 15, 2023 14:17 Asia/Tehran
  • Հայաստանի Ազգային ժողովի նախագահը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանը դատապարտել է Իրանի Շիրազ քաղաքի Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչությունը, և վշտակցություն hայտնելով այս միջադեպի տուժածներին՝ Իրանի դեսպանին խնդրել է փոխանցել իր և Հայաստանի խորհրդարանի ցավակցությունները՝ Իրանի կառավարությանը, ժողովրդին և այս ահաբեկչության զոհերի հարազատներին։

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը, տնտեսական հարաբերությունների վերջին վիճակն ու տնտեսական կարևոր համատեղ նախագծերը, ինչպես նաև տարածաշրջանի զարգացումները։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը  X-ի (նախկին Թվիթեր) իր պաշտոնական  միկրոբլոգում հաղորդագրության հրապարակմամբ դատապարտել է  Շիրազում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցություն հայտնել այս հարձակման զոհերի ընտանիքներին։

Սոբհանիի հետ հանդիպման ժամանակ Սիմոնյանն ասել է նաև, որ Իրանը, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը, եղել է և կմնա Հայաստանի առանձնահատուկ գործընկերը։

Հիշելով անցած տարի Թեհրան կատարած իր պաշտոնական այցը՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը հավելեց, որ անհամբեր սպասում է Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի՝ Երևան կատարվելք պատասխան այցին։

Սիմոնյանը նաև մատնանշել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և այս գործողության հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով շրջափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը։ Նա ասել է, որ հայկական կողմի ջանքերը հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար են, որոնք շահավետ կլինեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար։