Բրիտանացիների ոտնահետքերը՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև լարվածության մեջ
Կովկասի հարցերով փորձագետը, նշելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արդյունավետ չի եղել ճգնաժամերի լուծման, ինչպես Ղարաբաղյան հարցում,ասել է. –«Քանի որ բրիտանացիներն իրենց տրամադրության տակ ունեն Ադրբեջանի Հանրապետության նավթի և գազի պաշարները, ունեն նաև մեծ ազդեցություն, և մարդասիրական խնդիրների ու ճգնաժամերի լուծումը դարձել է բրիտանացիների ընչաքաղցությունների զոհը»։
ISNA-ին տված հարցազրույցում Բորհան Հեշմաթին Լեռնային Ղարաբաղի հարցով Անվտանգության խորհրդի նիստի մասին իր վերլուծության մեջ նշել է.-«Սովորաբար, Անվտանգության խորհուրդը նման հարցերում ազդեցիկ չի եղել։ Ո՛չ Ղարաբաղյան ճգնաժամի սկզբում՝ առաջին պատերազմի ժամանակ, ո՛չ էլ 2020թ.-ին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ նա չկարողացավ նույնիսկ մի նիստ գումարել»։
Հեշմաթին նաև ասել է,-«Անվտանգության խորհրդի մյուս անդամներն այնքան էլ լուրջ չեն վերաբերվում այս հարցին, և նրանք, հավանաբար, փորձում են այն ավելի բարդ և շարունակական դարձնել այն, ուստի այդ հանդիպումները ձևական բնույթ ունեն և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համար լուծում չունեն։ Լեռնային Ղարաբաղում հայերը բախվում են պարենային և դեղորայքի խնդիրների, իսկ Ադրբեջանը, նավթի ու գազի և անվտանգության արտոնությունները տրամադրել է Արևմուտքին, ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին, այդիսկ պատճառով նման նիստերը լուծումներ չեն ներկայացնում»։.
Կովկասի հարցերով այս փորձագետը նշել է. «Միգուցե ավելի լավ է, որ միջազգային հանրությունը օգնի, և նրանց, ում խոսքերն ազդեցիկ են Ադրբեջանի Հանրապետությունում, համոզի որ եթե իրենք անկեղծ են իրենց պնդումներում և Ղարաբաղի հայերին համարում են,որպես իրենց ժողովրդի մի մասը,ապա ինչո՞ւ են պաշարել այս տարածաշրջանի բնակիչներին։ Ողջախոհությունն ընդունում է, որ լուծումը պաշարմանը վերջ տալն է»։
«Ղարաբաղի հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, և Իրանի Իսլամական Հանրապետության նման միջնորդները, կարող են լուծումներ ներկայացնել: Իհարկե, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Թուրքիան, միջոցներ ձեռնարկեցին, որոնք չօգնեցին ճգնաժամի լուծմանը», հավելել է Հեշմաթին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ արդյունավետ և մարդասիրական ներկայություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի տարբեր փուլերում, իսկ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ աջակցել է Ադրբեջանի ժողովրդին և փրկել նրան հետագա հարձակումներից։ Կովկասի ժողովուրդն ակնկալում է,որ Կովկասը,որ Իրանի քաղաքակրթության ու պատմության մի մասն է, Իրանը ինչպես որ առաջատար է եղել և պասիվ դիրք չի ունեցել , ներկայումս էլ խոհեմ ու տրամաբանական դիրքորոշում ու ներկայություն ունենա»,-նշել է Հեշմաթին։
Նրա խոսքով՝ Կովկասի ժողովրդի շահերից է բխում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ելնելով իր սկզբունքներից և քաղաքականությունից ներգրավվի այս հարցում»։