Ռուսաստանը կարող է 24 հազար քառակուսի կիլոմետրանոց Ղարաբաղ պետություն ստեղծել․ Հայկ Նահապետյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i204678-Ռուսաստանը_կարող_է_24_հազար_քառակուսի_կիլոմետրանոց_Ղարաբաղ_պետություն_ստեղծել_Հայկ_Նահապետյան
Ռուսաստանը կարող է 24 հազար քառակուսի կիլոմետրանոց Ղարաբաղ պետություն ստեղծել։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Օգոստոս 17, 2023 14:34 Asia/Tehran
  • Ռուսաստանը կարող է 24 հազար քառակուսի կիլոմետրանոց Ղարաբաղ պետություն ստեղծել․ Հայկ Նահապետյան

Ռուսաստանը կարող է 24 հազար քառակուսի կիլոմետրանոց Ղարաբաղ պետություն ստեղծել։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը․

«Արցախը ուժային կենտրոնների համար ամենաթեժ կետերից է, ավելին, քան Ուկրաինան։ Ռուսաստանին փաստացի կտրել են դեպի արևմուտք էներգակիրներ մատակարարելու ճանապարհից։ Եվ հիմա ՌԴ-ի համար ռազմավարական է Հյուսիս-Հարավ ճանապարհը, հիմա դեպի Հնդկաստան արտահանումներ կազմակերպելու համար ճանապարհը բավականին երկար է։ Ցամաքային ճանապարհը, որը փորձում է ստեղծել ՌԴ-ն, 4 անգամ կարճ կլինի ու դրա ուղղություններից մեկն անցնում է Ադրբեջանով։

Եթե Բաքուն Բրիտանիայի ու Իսրայելի դրդմամբ արկածախնդրության գնա Արցախի ու Հայաստանի նկատմամբ, կարող է Ադրբեջանի մասնատում սկսվել, լեզգիները, թալիշներն ու ավարները կարող են մասամբ միանալ Իրանին, մասամբ՝ ՌԴ-ին։ Կենտրոնում կմնա Արցախը և այսօրվա 4,4 հազար քառակուսի կիլոմետրանոց Արցախի փոխարեն ՌԴ-ն կարող է ստեղծել 24 հազար քառակուսի կիլոմետրանոց Ղարաբաղ պետություն, հավանականությունը մեծ է»,-նշել է փորձագետը։

Նրա դիտարկմամբ ճանապարհի կենտրոնական մասում ՌԴ-ի համար շահեկան է ունենալ, թեկուզ անկլավ, բայց պետություն, որը իրեն չի դավաճանի ու իր հանդեպ «խաղեր չի տա»։ Նահապետյանը կարծում է, որ եթե անգամ ՌԴ-ն իր բազան դուրս բերի Գյումրիից, ապա Արցախից երբեք չի գնա։

tert.am