Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ
Օգոստոս 20, 2023 12:44 Asia/Tehran
Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ:
Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ. թռիչքները Երևանից տեղի կունենան ժամը 08։00-ին, Կապանից՝ ժամը 10։00-ին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Սյունիքի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջից։
«Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մեկնել Երևանից Կապան ու Կապանից Երևան օդանավով, արդեն ունեն այդ հնարավորությունը:
Թռիչքները՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ
Թռիչքը Երևանից՝ ժամը 08։00,
Կապանից՝ ժամը 10։00։
Տոմսերի ամրագրումների համար կարող եք դիմել «Ատլանտիս» ընկերություն։
Արժեքը ՝ սկսած 20.000 դրամից»,- ասվում է գրառման մեջ։
armenpress.am
Պիտակ