Թուրքիա. Ղարաբաղյան պատերազմում Բաքվի հաղթանակը հնարավորություն ստեղծեց Զանգեզուրի միջանցքը բացելու համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i204838-Թուրքիա._Ղարաբաղյան_պատերազմում_Բաքվի_հաղթանակը_հնարավորություն_ստեղծեց_Զանգեզուրի_միջանցքը_բացելու_համար
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարն ասել է. «Ղարաբաղյան պատերազմում Բաքվի հաղթանակը հնարավորություն ստեղծեց Զանգեզուրի միջանցքը բացելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2023 06:56 Asia/Tehran
  • Թուրքիա. Ղարաբաղյան պատերազմում Բաքվի հաղթանակը հնարավորություն ստեղծեց  Զանգեզուրի միջանցքը բացելու համար

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարն ասել է. «Ղարաբաղյան պատերազմում Բաքվի հաղթանակը հնարավորություն ստեղծեց Զանգեզուրի միջանցքը բացելու համար»:

Ըստ «Թրենդ» լրատվական կայքի՝  Էբրահիմ Յումակլին  Կովկասում Անկարայի ապակառուցողական գործողություններն արդարացնելու համար ասել է. «Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստի թուրքալեզու երկրներում զբոսաշրջության և առևտրի աճին»: 
Նա հավելել է. «Այս միջանցքի բացումը դուռ է դեպի թուրքալեզու աշխարհ և կնպաստի առևտրային ու մշակութային հարաբերությունների ամրապնդմանը»։
Հարկ է նշել, որ Զանգեզուրի միջանցքն ընդմիշտ կկտրի Իրանի և Հայաստանի սահմանային կապը և Բաքվին հնարավորություն կտա անարգել մուտք գործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և կապ ունենալ Թուրքիայի հետ։ 
Կեղծ Զանգզորի միջանցքին Թեհրանի բացահայտ հակազդեցությունից բացի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ասել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ միջանցք չի կարող գործել։