Առաջին անգամ հաստատված չվացուցակով կայացել են Երեւան-Կապան, Կապան-Երեւան օդանավով թռիչքները
https://parstoday.ir/hy/news/armenia-i204848-Առաջին_անգամ_հաստատված_չվացուցակով_կայացել_են_Երեւան_Կապան_Կապան_Երեւան_օդանավով_թռիչքները
Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երեւան-Կապան, Կապան-Երեւան օդանավով թռիչքները։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Սյունիքի մարզպետարանից:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Օգոստոս 21, 2023 07:56 Asia/Tehran

Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երեւան-Կապան, Կապան-Երեւան օդանավով թռիչքները։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Սյունիքի մարզպետարանից:

Սահմանված ժամանակին Զվարթնոց օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում եւ ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երեւան։

Կապան-Երեւան չվերթի օդանավում ուղեւորների մեջ են նաեւ Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։