Գիշերն Ադրբեջանը խախտել է հրադադարը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի եւ Շուշիի շրջաններում.Արցախի ՊԲ
Օգոստոս 21, 2023 08:20 Asia/Tehran
Գիշերն Ադրբեջանը խախտել է հրադադարը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի եւ Շուշիի շրջաններում:
Օգոստոսի 21- ին, ժամը 05:50-ից 6։30֊ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը:
Հայկական կողմում տուժածներ չկան։
Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
news.am
Պիտակ