Երևանում կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով
https://parstoday.ir/hy/news/armenia-i204914-Երևանում_կանցկացվի_հայ_իրանական_գործարար_համաժողով
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ «Երևան Էքսպո» կենտրոնում օգոստոսի 25-ին և 26-ին տեղի կունենա հայ-իրանական գործարար համաժողով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2023 14:40 Asia/Tehran
  • Երևանում կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ «Երևան Էքսպո» կենտրոնում օգոստոսի 25-ին և 26-ին տեղի կունենա հայ-իրանական գործարար համաժողով։

Էկոնոմիկայի նախարարության հայատարարության  համաձայն՝«Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում կանցկացվի ԻԻՀ ազատ և հատուկ տնտեսական գոտիների ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդես, որի շրջանակներում կներկայացվեն ԻԻՀ և ՀՀ ազատ գոտիների միջև համագործակցության ոլորտները, ներդրումային փաթեթները և զբոսաշրջության կարողությունները:

Գործարար համաժողովին  մասնակցելու են  ներմուծման, արտահանման, ինչպես նաև զբոսաշրջության, կոսմետիկ միջոցների, կենցաղային տեխնիկայի, տեքստիլի, ավտոպահեստամասերի, ապահովագրության, LED լամպերի և լույսերի, ջերմոցային, գյուղատնտեսական արտադրանքի տեսակավորման, շինարարական և այլ ոլորտների ներկայացուցիչներ։ 

Մոտ 3 ամիս առաջ Հայաստանի հարավային Սյունիքի մարզում գտնվող Կապանի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ցուցահանդես, որտեղ ցուցադրվեց Իրանի Արաս ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ): Միջոցառմանը մասնակցել էին Իրանի և Հայաստանի պաշտոնյաներն ու գործարարները։