Ղարաբաղի հայերի արտագաղթը դեպի Հայաստան. Քաղաքական խաղերի զոհ դարձանք
https://parstoday.ir/hy/news/armenia-i204962-Ղարաբաղի_հայերի_արտագաղթը_դեպի_Հայաստան._Քաղաքական_խաղերի_զոհ_դարձանք
Ղարաբաղի հայերը համոզված են, որ մարդկանց հույսը կորել է, և նրանք գտնվում են հոգե-հուզական անմխիթար վիճակում, և եթե իրավիճակը չփոխվի, նրանցից շատերը կմտածեն իրենց բնակավայրը լքելու մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2023 15:00 Asia/Tehran
  • Ղարաբաղի հայերի արտագաղթը դեպի Հայաստան. Քաղաքական խաղերի զոհ դարձանք

Ղարաբաղի հայերը համոզված են, որ մարդկանց հույսը կորել է, և նրանք գտնվում են հոգե-հուզական անմխիթար վիճակում, և եթե իրավիճակը չփոխվի, նրանցից շատերը կմտածեն իրենց բնակավայրը լքելու մասին։

«Թասնիմ»  լրատվական գործակալությունը հրապարակել է  զեկույց, որում անդրադարձել է Ղարաբաղի կենտրոնից դեպի Հայաստան հայերի արտագաղթին և նշել.-«Սա փաստ է, որ Ղարաբաղի հարյուրավոր  հայեր վերջին օրերին տարբեր պատճառներով և շատ դեպքերում պատերազմի վերսկսման  վախի պատճառով մեկնել են Հայաստան։Այս  հայերի ուղեբեռները ցույց են տալիս, որ նրանց մեկնումը կարճաժամկետ չի եղել»։

Թեև Երևանի պաշտոնյաներն ու դիվանագետները և հայկական սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչներն  ասում են, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը դիմադրելու է մինչև արյան վերջին կաթիլը, իրականում իրավիճակը բոլորովին այլ է։

Ղարաբաղի հայերն այլեւս չեն կասկածում, որ քաղաքական խաղերի զոհ են դարձել: 

Հայ քաղաքական գործիչները պահանջում են անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը  և  առանց որևէ վերահսկողության  վերականգնել Հայաստանի և Ստեփանակերտի միջև տեղաշարժը:

Ղարաբաղցիները՝ Ղարաբաղը լքելու  և Հայաստան գնալու մտադրություն ունեն, իսկ  Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ՝ նման արտագաղթը կանխելու համար։

Հայաստանի ներքաղաքական օրակարգը որոշող գործոն է դարձել նաև Լեռնային Ղարաբաղի հայերի Ադրբեջանի կազմում վերաինտեգրման գործընթացը։ Փաշինյանի իշխանությունը տասնյակ հազարավոր հայերի  «Լաչինի»  անցակետն անցնելու և Հայաստան գնալու կարիք չունի: 

Ամեն դեպքում, այս հայերը իշխանության համար հավելյալ խնդիրների աղբյուր են դառնալու, իսկ Հայաստանի իշխանության հակառակորդների համար՝ օպտիմալ ընտրողներ։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, Ղարաբաղը լքած և Հայաստան մեկնած հայերի մեծ մասը գտնվում է ֆինանսական և սոցիալական խնդիրների ճիրաններում։ Ղարաբաղի հայերը, որոնք դեռ չեն կարողանում ստանալ ՀՀ կառավարության բյուջեից իրենց հատկացված փոխհատուցումն ու վճարը, ապրում են շատ ծանր պայմաններում և բողոքում են երկրի պատասխանատուների անգործության դեմ  և ասում, որ իրենք խաբվել են։