Հայաստանն ԱՄՆ-ին քննադատել է՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորմանը խոչընդոտելու համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i204972-Հայաստանն_ԱՄՆ_ին_քննադատել_է_Լեռնային_Ղարաբաղի_ճգնաժամի_կարգավորմանը_խոչընդոտելու_համար
Հայաստանի ԱԳ նախարարը ունի տեղեկություններ ունի, որոնք ապացուցում են, որ ԱՄՆ-ն խոչընդոտում է ԼՂ ճգնաժամի կարգավորման գործընթացին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2023 06:36 Asia/Tehran
  • Հայաստանն ԱՄՆ-ին քննադատել է՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորմանը խոչընդոտելու համար

Հայաստանի ԱԳ նախարարը ունի տեղեկություններ ունի, որոնք ապացուցում են, որ ԱՄՆ-ն խոչընդոտում է ԼՂ ճգնաժամի կարգավորման գործընթացին։

 Pars Today-ի հայերեն բաժնի փոխանցմամբ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի օկուպացման պատճառով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումից հետո, օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանի խնդրանքով արտակարգ նիստ է հրավիրել։

Նիստի ավարտին Անվտանգության խորհուրդը բանաձեւ չի ըդնունել, և բազմաթիվ լրատվամիջոցներ ԱՄՆ-ին են համարել այս միջազգային կառույցի անգործության պատասխանատուն։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, արձագանքելով այն լուրերին, թե Վաշինգտոնը խոչընդոտել է ԱԽ բանաձևի հրապարակմանն ասել է. «ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստը, որը տեղի ունեցավ Հայաստանի խնդրանքով, ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի ժողովրդի համար բացահայտ հնարավորություն էր ծանոթանալու մասնակից երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների դիրքորոշումներին»։

Միրզոյանը հավելել է. «Մի իրավիճակում, երբ աշխարհն ականատես է Ադրբեջանի  կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչների նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության իրականացմանը, դժվար է պատկերացնել ԱՄՆ-ի մասնակցությունը այդ քաղաքականության իրականացմանը»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Հուսով եմ, որ Միացյալ Նահանգները հասկանում է Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի չափն ու սրությունը և գիտի, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը կարող է լուծել այս խնդիրը և համապատասխան կողմերին տանել դեպի բանակցային օրակարգ»։

Նշենք, որ Բաքվի կողմից Լաչինի անցակետի փակումից հետո, իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարել են Լեռնային Ղարաբաղում մոտալուտ հումանիտար աղետի մասին։