Ադրբեջանը ծրագրում է հայաթափ անել Ղարաբաղը
Ըստ առկա տեղեկությունների՝ Ադրբեջանը ծրագրում է հայաթափ անել Ղարաբաղը:
Հայկական ԶԼՄ-ները հայտնում են, որ Բաքուն ծրագրում է բացել Լաչինի անցումը մեկ ուղղությամբ, որպեսզի հայերը կարողանան միայն լքել Ղարաբաղը և վերադարձի ճանապարհ չունենալ:
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է. «Մենք հավաստի տեղեկատվություն ենք ստացել, որ Լաչինի միջանցքի միակողմանի վերաբացման ծրագրեր են մշակվում: Դա նշանակում է, որ Ղարաբաղից դուրս գալու թույլտվություն կտրվի, բայց մուտքի թույլտվություն չի տրվի»:
Նա հավելել է, որ ԼՂ բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են մնալ Հայաստանում և չեն կարողանում վերադառնալ Ղարաբաղ:
Կովկասի փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանը մտադիր է փոխել այս տարածաշրջանի ժողովրդագրական կազմը հօգուտ ադրբեջանցիների՝ հայերին Ղարաբաղից վտարելով։ Նշենք, որ պաշտոնական Երևանը նույնպես դեմ է Ղարաբաղից հայերի հեռանալուն, քանի որ այս շրջանի բնակչության կազմը փոխելուց բացի, ներգաղթյալները կարող են բեռ դառնալ Փաշինյանի կառավարության ուսերին: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ Երևանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի նման միգրացիան կանխելու համար։
Փորձագետների կարծիքով՝ Փաշինյանի իշխանությանը պետք չեն Լաչինի միջանցքով Հայաստան տեղափոխված տասնյակ հազարավոր ղարաբաղցիները, քանի որ նրանք հավելյալ խնդիրների աղբյուր են դառնալու իշխանության համար և լավագույն ընտրողներն են լինելու Փաշինյանի իշխանության հակառակորդների համար։