Անջեյ Կասպրչիկն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված
https://parstoday.ir/hy/news/armenia-i205036-Անջեյ_Կասպրչիկն_այցելել_է_Կոռնիձորի_սահմանային_հատված
Անջեյ Կասպրչիկն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 25, 2023 12:08 Asia/Tehran
  • Անջեյ Կասպրչիկն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված

Անջեյ Կասպրչիկն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը օգոստոսի 22-ից Հայաստանում է՝ Լաչինի միջանցք այցելելու եւ առկա իրավիճակի մասին զեկուցելու՝ ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով:

Կոռնիձորում գտնվող «Լուրերի» նկարահանող խումբը հայտնեց, որ քիչ առաջ Կասպրչիկն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն մեկ ամսից ավելի է՝ Լեռնային Ղարաբաղ մուտքին են սպասում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով Հայաստանից ուղարկված հումանիտար աջակցությամբ բեռնված մեքենաները

news.am