Մենք պաշտպանում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Իրանի դեսպան
Օգոստոս 25, 2023 12:55 Asia/Tehran
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, դեսպանն այս մասին հայտարարեց Երևանում ընթացող տնտեսական ցուցահանդեսի ժամանակ։
«Մեր սկզբունքային քաղաքականությունն է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները զարգացնելը։ Մենք պաշտպանում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- նշեց դեսպանը։
Դեսպանը հավելեց, որ Իրանը և Հայաստանը, հատկապես Հայաստանի անկախությունից ի վեր, ոչ մի մակարդակում և ոչ մի ոլորտում խնդիր չեն ունեցել։
https://armenpress.am/arm/news/1118080.html
Պիտակ