Քիշը մեր ներդրումային ծրագրերի թիրախներից է․ ՀՀ էկոնոմիկայի նախարար
«Երևան Էքսպո» ցուցահանդեսի առաջին օրը Վահան Քերոբյանը այցելել է «Քիշ» ազատ գոտու կազմակերպության տաղավար և շատ բարենպաստ բնութագրել այս տարածքի հնարավորությունները։
«Քիշ» ազատ գոտու կազմակերպության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օգոստոսի 25-ից 27-ը Երևանում անցկացվող ազատ և հատուկ տնտեսական գոտիների ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդեսի առաջին օրը՝ այցելել է Քիշի ազատ գոտու կազմակերպության տաղավար, որտեղ կազմակերպության գործադիր տնօրեն Ռահիմ Սարհանգիի հետ զրույցում բարենպաստ է գնահատել Քիշի ներդրումային, տնտեսական և արտահանման հնարավորությունները։ « Ուսումնասիրելով Քիշի ներդրումային բարենպաստ հնարավորությունները՝ այս տարածքը համարվում է հայ ներդրողների՝ ներդրումների և տնտեսական գործունեության հիմնական թիրախներից մեկը։»-ասել է նա։
Ի պատասխան կղզու և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում ավելի մեծ փոխգործակցություն իրականցնելու «Քիշ» ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրենի հրավերին, Քերոբյանն ասել է.-«Քիշ կղզին համարվում է Իրանի ամենագեղեցիկ կղզիներից մեկը»։