Քիշը մեր ներդրումային ծրագրերի թիրախներից է․ ՀՀ էկոնոմիկայի նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i205086-Քիշը_մեր_ներդրումային_ծրագրերի_թիրախներից_է_ՀՀ_էկոնոմիկայի_նախարար
«Երևան Էքսպո» ցուցահանդեսի առաջին օրը Վահան Քերոբյանը այցելել է «Քիշ» ազատ գոտու կազմակերպության տաղավար  և շատ բարենպաստ բնութագրել այս տարածքի հնարավորությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2023 12:03 Asia/Tehran
  • Քիշը մեր ներդրումային ծրագրերի թիրախներից է․ ՀՀ էկոնոմիկայի նախարար

«Երևան Էքսպո» ցուցահանդեսի առաջին օրը Վահան Քերոբյանը այցելել է «Քիշ» ազատ գոտու կազմակերպության տաղավար  և շատ բարենպաստ բնութագրել այս տարածքի հնարավորությունները։

«Քիշ» ազատ գոտու կազմակերպության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օգոստոսի 25-ից 27-ը Երևանում անցկացվող ազատ և հատուկ տնտեսական գոտիների ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդեսի առաջին օրը՝ այցելել է Քիշի ազատ գոտու կազմակերպության տաղավար, որտեղ կազմակերպության գործադիր տնօրեն Ռահիմ Սարհանգիի հետ զրույցում բարենպաստ է գնահատել Քիշի ներդրումային, տնտեսական և արտահանման հնարավորությունները։ « Ուսումնասիրելով Քիշի ներդրումային բարենպաստ հնարավորությունները՝ այս տարածքը համարվում է հայ ներդրողների՝ ներդրումների և տնտեսական գործունեության հիմնական թիրախներից մեկը։»-ասել է նա։

Ի պատասխան  կղզու և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում ավելի մեծ փոխգործակցություն իրականցնելու  «Քիշ» ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրենի հրավերին, Քերոբյանն ասել է.-«Քիշ կղզին համարվում է Իրանի ամենագեղեցիկ կղզիներից մեկը»։