«Բաքուն Իրանից թույլտվությո՞ւն ստացել է սահմանին իսրայելական օդանավակայան կառուցելու համար»
Էհսան Մովահեդյանի արձագանգը Բաքվի կողմից Կապանի օդանավակայանը գնդակոծելու մասին:
«Հայաստանի Սյունիքի մարզկենտրոնի՝ Կապանի օդանավակայանի գործակման վերաբերյալ Բաքվի պահանջած հաշվետվության մեջ կան նշումներ, որոնց արժե ուշադրություն դարձնի նաև իրանական կողմը»,- գրում է Էհսան Մովահեդյանը:
Փորձագետն իր սոցիալական ցանցերի հարթակներում տեղադրած գրառման մեջ նշել է, որ Բաքվի կառավարությունը տարածաշրջանում իրականացվող բոլոր նախագծերն այդ թվում՝ Կապանի օդանավակայանում թեթև շարժիչով ուղևորատար ինքնաթիռների, ինչպես նաև հայկական երկաթուղային ծրագրերը ահաբեկելով, ի ցույց է դրել իր իրական դեմքը:
Փաշինյանին Կապան տեղափոխող չվերթից hետո Բաքվի զինվորականների կողմից հայկական քաղաքացիական ինքնաթիռների գնդակոծման առնչությամբ Բաքվի պետական «az.tv» հեռուստաալիքը նույն օրը միջադեպի մասին արդարացում գտնելու համար զրույցի էր հրավիրել միջազգային իրավունքի, ինչպես նաև ռազմական փորձագետների։
Նախ հեռուստալրագրողը բացատրում է, որ Կապանի օդանավակայանը կառուցվել է Խորհրդային Միության ժամանակ, երբ հանրապետությունների միջև չէր աշխատում սահմանային վարչակարգ: Սակայն այժմ, երբ երկրներն անկախացել են, այս օդանավակայանի գործարկումը հակասում է միջազգային օրենքներին:
Այնուհետև իրավաբանը պարզաբանում է. «Ցանկացած երկիր, որը ցանկանում է օդանավակայան ունենալ այլ երկրի սահմանի մոտ, պետք է հարևան երկրից թույլտվություն ունենա»։
Նա նշել է նաև, որ ինքնաթիռները կարող են մտնել Բաքվի օդային տարածք վայրէջքի և թռիչքի ժամանակ։
Այս պահին հաղորդավարը հավելում է, որ հայկական օդանավակայանը սահմանին մոտ լինելու պատճառով նույնիսկ ուժգին քամու դեպքում թռիչքը կարող է շեղվել դեպի Բաքվի սահման: « Առկա են փաստաթղթեր, որոնք ապացույցն են այս օդանավակայանի ռազմական օգտագործման հնարավորությունների»,- հավելում է նա ։
Այնուհետև ռազմական փորձագետն է մեջ ընկնում ու բացատրում. «Հայաստանի մտադրությունը՝ սահմանին մոտ օդանավակայան ունենալն է, որպեսզի ռազմական նպատակներով օգտագործի այն»։
Նա հավելել է, որ եթե նույնիսկ հայկական կողմի կործանիչները հատեն սահմանը, ապա կրկին չեն կարողանա վայրէջք կատարել, քանի որ Բաքվի բանակի պաշտպանական համակարգը հսկում է Կապանի օդանավակայանը և մոտակայքում գտնվող երկաթուղային կայարանը։
Վերջում հաղորդավարը նշում է. «Հայաստանի կողմից օդանավակայան բացելու այդ ագրեսիվ ակտը ոչ մի կերպ անպատասխան չի թողնի Բաքուն: Իսկ նախորդ վարչապետ Սարգսյանը (Սերժ Սարգսյան) ասել էր, որ գործարկելու է նաև Խոջալուի օդանավակայանը: Իսկ ինքն էլ լինելու է առաջին չվերթի ուղևորը: Սակայն երբ Բաքուն խստորեն արձագանգեց, նա հրաժարվեց իր ծրագրից: Բաքուն աչքերը չի փակում քանդիչ գործողությունների վրա, և Կապանի օդանավակայանը թանգարանի պես կմնա ոչ պիտանի (իսկը թուրքի մտածողություն)»:
Այս բոլորի մասին տող առ տող պատմելով Մովահեդյանը «tweet»-ների շարք հրապարակելով նախ հիշեցրել է Իրանի հետ Բաքվի ունեցած սահմաններին մոտ նրանք միանգամից երեք ռազմական օդանավակայան են կառուցել, բայց ո՞ւմ իրավունքով:
«Դադարեցրե՛ք լկտիաբար Իրանի հյուսիսային երկինքն անապահով դարձնող ձեր նկրտումները: Իրանի համբերատար լռության ստվերում Բաքուն շարունակում է ահաբեկիչներ տեղակայել նույն այդ տարածքներում»,- գրել է փորձագետը:
Դոկտ. Մովահեդյանը նշել է, որ Բաքուն պնդում է, որ սահմանամերձ օդանավակայանների կառուցման և շահագործման համար պետք է ունենալ հարևան երկրի թոյլտվությունը, հակառակ դեպքում օդանավակայանի շահագործումը հակասում է միջազգային օրենքներին։
Ելնելով նույն դիրքից հարց է ծագում, որ Բաքուն Իրանից թույլտվությո՞ւն ստացել է քաղաքացիականի անվան տակ ռազմական նշանակության օդանավակայաններ կառուցելու և շահագործելու համար։ Եթե Բաքուն չունի Իրանի թոյլտվությունը, ապա հենց իրենց ձևակերպմամբ Բաքվի արարքը միջազգայնորեն դատապարտելի գործողություն է:
Մովահեդյանը մեկնաբանելով «az.tv»-ով հրապարակված զրույցը նշել է, որ հաղորդավարը, հիմնվելով իր ասած ու միայն ինքը տեսած փաստաթղթերի վրա, և, իհարկէ, առանց դրանք ցույց տալու, ռազմական նշանակության բազա է ներկայացնում Կապանի քաղաքացիական օդանավակայանը, որպեսզի հեշտացնի հետագա միջադեպերի ու ահաբեկչական գործողությունների հետվանքով սպանությունների համար արդարացում գտնելը, կամ հենց ծառայեցնի օդանավակայանը փակելու նպատակին:
Մովահեդյանը կարևորել է ռազմական փորձագետի ներկայությունն այդ ծրագրում, որը նույն նպատակին էր կոչված և հավելել. «Ռազմական փորձագետը ևս առանց հիմնավորելու նշեց, որ Կապանի օդանավակայանը ռազմական բնույթ ունի , և մենք հարվածելու ենք դրան, խփելու ենք ինքնաթիռները, ինչպես նաև մոտակայքում գտնվող երկաթուղային կայարանը»:
Այնուհետև Մովահեդյանը հարց է տալիս, որ եթե սահմանային օդանավակայանի ընթացակարգն այդպիսին է, ապա ինչու Իրանի կողմից հարցը չի բարձրացվում, Բաքվից պահանջելով փակելու սահմանային օդանավակայանները։ «Թեև արբանյակային պատկերները հստակ ցույց են տալիս այդ օդանավակայաններում իսրայելական լրտեսական անօդաչու թռչող սարքերի առկայությունը»,-հաւելել է իրանցի փորձագետը։
Բաքվեցի հեռուստալրագրողն այդ ծրագրի վերջում կրկին սպառնում է` եթե այս օդանավակայանը սկսի աշխատել, ապա Բաքուն հայկական ուղևորատար ինքնաթիռները չեզոքացնելու է հենց օդում»:
Դոկտ. Էհսան Մովահեդյանը հավելել է. «Իսկապես, եթե փոքր ուղևորատար ինքնաթիռների համար նախատեսված ու կառուցված օդանավակայանը, որտեղ չվերթ իրականացնող ինքնաթիռներն իրենց տեսակի մեջ համարվում են ամենափոքրը, այդքան շատ է անհանգստացնում Բաքվին, որ պետական հեռուստատեսությամբ պաշտոնապես սպառնում է թիրախավորել կամ գնդակոծելով սպանել խաղաղ բնակչությանը, ապա ինչպես է, որ Իրանը չի արձագանգում Բաքվի հետ ունեցած իր սահմանին գտնվող ռազմական նշանակության օդանավակայաններին։ Կամ ինչու չի արձագանքում Բաքվի կողմից տարածաշրջան ներմուծված ահաբեկիչներով ու թաքֆիրականներով համալրված այդ բազաների գոյությանը:
Միթե նույն օդանավակայաններում չէ՞ր, որ ՆԱՏՕ-ի հրամկազմը վայրէջք կատարեց, իսկ հաջորդիվ՝ Իսրայելի անվտանգության պետերն ու հետախույզները, որին հաջորդեցին նաև Թուրքիայի կործանիչների ու զինտեխնիկա ու դեսանտ տեղափոխող չվերթները: Իսկ այժմ դրանք դարձել են Իսրայելի ու Թուրքիայի հետախուզական անօդաչու թռչող սարքերի բազան։
«Ի՞նչ եք կարծում պարոնայք, Բաքվի պետական հեռուստատեսության առաջին ալիքի զեկույցը լեգիտիմություն չի՞ տալիս Իրանին, որպեսզի Ալիևին մեկըդմիշտ իր տեղը ցույց տա»,- եզրափակելով «tweet»-ների շարքը հարց է տալիս Մովահեդյանը: