Փոքր կազմով հանդիպում կունենանք, կքննարկվի իմ հրաժարականի հարցը. Արցախի նախագահ
https://parstoday.ir/hy/news/armenia-i205216-Փոքր_կազմով_հանդիպում_կունենանք_կքննարկվի_իմ_հրաժարականի_հարցը._Արցախի_նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովի շենքի առջև հավաքված հանրության հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ օգոստոսի 28-ի երեկոյան Արցախի քաղաքական ուժերի հետ հանդիպմանը քննարկվել է նաև նախագահի պաշտոնից իր հրաժարական տալու հարցը:
(last modified 2026-08-02T16:09:19+00:00 )
Օգոստոս 29, 2023 07:43 Asia/Tehran
  • Փոքր կազմով հանդիպում կունենանք, կքննարկվի իմ հրաժարականի հարցը. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովի շենքի առջև հավաքված հանրության հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ օգոստոսի 28-ի երեկոյան Արցախի քաղաքական ուժերի հետ հանդիպմանը քննարկվել է նաև նախագահի պաշտոնից իր հրաժարական տալու հարցը:

«Քննարկվել է նաև իմ նախագահ մնալու-չմնալու հարցը, մի քանի օր առաջ էլ եմ ցանկացել հրաժարական տալ: Վաղը, մյուս օր ավելի փոքր կազմով կրկին հանդիպում կունենանք, ու եթե որոշվի, որ ես պետք է հրաժարական տամ, հենց այս կիրակի գնալու եմ ազատ աշխարհազորի հետ դիրք պահեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Արայիկ Հարությունյանը:  

Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետում 3 երիտասարդների առևանգումից հետո Ստեփանակերտում տեղի է ունեցել բազմամարդ ինքնաբուխ հանրահավաք: Ելնելով իրավիճակից՝ Արցախի քաղաքական ուժերն Ազգային ժողովում հրատապ ընդլայնված խորհրդակցություն են անցկացրել,որին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։ Շուրջ 6 ժամ տեւած խորհրդակցությունից հետո՝ կեսգիշերն անց, ԱԺ շենքի առջև հավաքված ժողովրդին մտահոգող հարցերին պատասխանել է երկրի նախագահ Արայիկ Հարությունյանը: