Փաշինյանը մտահոգություն է հայտնել Ղարաբաղում ստեղծված ճգնաժամային իրավիճակի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i205242-Փաշինյանը_մտահոգություն_է_հայտնել_Ղարաբաղում_ստեղծված_ճգնաժամային_իրավիճակի_կապակցությամբ
IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել ղարաբաղյան տարածաշրջանում ստեղծված ճգնաժամային իրավիճակի կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2023 14:51 Asia/Tehran
  • Փաշինյանը մտահոգություն է հայտնել Ղարաբաղում ստեղծված ճգնաժամային իրավիճակի կապակցությամբ

IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել ղարաբաղյան տարածաշրջանում ստեղծված ճգնաժամային իրավիճակի կապակցությամբ։

Հայաստանի վարչապետը երեքշաբթի օրը հաղորդագրություն է տարածել՝ նշելով. Այս հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ճգնաժամի սրման կապակցությամբ և ընդգծվել է այդ խնդրի լուծմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտության մասին։

Այս հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հայաստանի և Ֆրանսիայի երկու երկրների ղեկավարներն հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված շարունակական ջանքերի կարևորությունը։

Օրեր առաջ Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել էր իր երկրի պատրաստակամության մասին՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծմանը։

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Փարիզը ցանկանում է և մտադիր է օգնելու Հայաստանի  և Ադրբեջանի  միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Այս հեռախոսազրույցում Ալիևը նաև ընդգծել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում չեզոք և հավասարակշռված մոտեցման կարևորությունը։