Մակրոնի դիրքորոշման փոփոխությունը Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i205248-Մակրոնի_դիրքորոշման_փոփոխությունը_Ադրբեջանի_և_Հայաստանի_նկատմամբ
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2023 16:12 Asia/Tehran
  • Մակրոնի դիրքորոշման փոփոխությունը Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ

Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ։

Էմանուել Մակրոնը, ում վերջին դիրքորոշումները խիստ քննադատության են արժանացել Իլհամ Ալիևի կառավարության կողմից, հայտարարել է, որ հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ երկխոսության սկսելու և այս երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու նպատակով դիվանագիտական ​​նախաձեռնություն ներկայացնելու մասին:

Երկուշաբթի օրը Ֆրանսիայի նախագահը այդ երկրի դեսպանների հետ հանդիպմանը ասել է, որ առաջիկա օրերին կզրուցի Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ։

«Նիուզ Արմենիա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս հանդիպմանը հայտարարել է, որ այս շաբաթ կխոսի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Էլհամ Ալիևի հետ և կներկայացնի նոր դիվանագիտական ​​նախաձեռնություն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։