Ժամանակն է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ․ Նատալի Լուազո
https://parstoday.ir/hy/news/armenia-i205310-Ժամանակն_է_պատժամիջոցներ_սահմանել_Ադրբեջանի_դեմ_Նատալի_Լուազո
Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծած հումանիտար ճգնաժամին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2023 03:22 Asia/Tehran
  • Ժամանակն է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ․ Նատալի Լուազո

Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծած հումանիտար ճգնաժամին։

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է։ Ժամանակն է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «X»-ի (նախկինում՝ «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է Լուազոն` կիսվելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին «BBC»-ի հոդվածով։