Ադրբեջանը կրակում է Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Ադրբեջանական ԶՈւ–ն կրակում է Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասված է հայտարարության մեջ:
ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի զատ, կիրառում է նաև ականանետ:
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Պաշտպանության նախարարությունը խոստանում է իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Հավելենք, որ երեկ երեկոյան ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ ադրբեջանականը կողմը մեկ օրում 3 անգամ ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր հայկական դիրքերից կրակ են բացել իրենց դիրքերի ուղղությամբ։
armeniasputnik.am