Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 4-ի
https://parstoday.ir/hy/news/armenia-i205396-Ադրբեջանական_ագրեսիայի_հետևանքով_հայկական_կողմի_զոհերի_թիվը_հասել_է_4_ի
Սոթքի հայկական դիրքում չորս զինծառայող է զոհվել ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով։ Հայկական կողմը նաև մեկ վիրավոր ունի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2023 15:02 Asia/Tehran
  • Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 4-ի

Սոթքի հայկական դիրքում չորս զինծառայող է զոհվել ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով։ Հայկական կողմը նաև մեկ վիրավոր ունի։

Պաշտպանության նախարարությունը հայտնում է՝ զոհված զինծառայողներն են՝ Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը, Նարեկ Կարենի Պողոսյանը:

Վիրավոր զինծառայողի վիճակը, ըստ ՊՆ-ի, գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Այսօր առավոտյան 7:50 - ից է իրադրությունը լարվել Վարդենիսի Սոթք, ավելի ուշ Նորաբակ գյուղերի դիրքերում։ Ըստ պաշտպանական գերատեսչության՝ Ադրբեջանը ինտենսիվ կրակել է հրաձգային զենքերով, նաև ականանետով։ Կրակի ինտենսիվությունը 3 ժամ անց նվազեց, հետո վերսկսեց նաև անօդաչուների կիրառմամբ՝ Սոթքից բացի, Նորաբակի ուղղությամբ։

Այդ ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Բաքուն Սոթքի հատվածում ռազմական լրացուցիչ տեխնիկա ու անձնակազմ էր կուտակում։ Բաքուն հերքեց՝ պնդելով, թե հայկական կողմն է մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա կենտրոնացնում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակեց տեսանյութ՝ որում Ադրբեջանի զինտեխնիկայի ակտիվ շարժ է: