Պապիկյանն իրանական կողմին է ներկայացրել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի վերաբերյալ մանրամասները
https://parstoday.ir/hy/news/armenia-i205406-Պապիկյանն_իրանական_կողմին_է_ներկայացրել_Սոթքի_ուղղությամբ_ադրբեջանական_սադրանքի_վերաբերյալ_մանրամասները
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2023 06:32 Asia/Tehran
  • Պապիկյանն իրանական կողմին է ներկայացրել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի վերաբերյալ մանրամասները

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

«Պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի վերաբերյալ մանրամասներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

https://www.tert.am/am/news/2023/09/01/suern-papikyan-iran/3994537