Ադրբեջանը ոչնչացրել է հայկական անօդաչու թռչող սարքերի կառավարման կայանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i205426-Ադրբեջանը_ոչնչացրել_է_հայկական_անօդաչու_թռչող_սարքերի_կառավարման_կայանը
Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև սահմանային լարվածության շարունակության համատեքստում, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է հայկական անօդաչու թռչող սարքերի կառավարման կայանի ոչնչացման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2023 13:51 Asia/Tehran
  • Ադրբեջանը  ոչնչացրել է հայկական անօդաչու թռչող սարքերի կառավարման կայանը

Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև սահմանային լարվածության շարունակության համատեքստում, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է հայկական անօդաչու թռչող սարքերի կառավարման կայանի ոչնչացման մասին։

«Թրենդ Նյուզ»-ը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ն, պնդել է. «Շաբաթ առավոտյան (այսօր) ոչնչացվել է հայկական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի շարժական ցամաքային կառավարման կայանը։ Նախատեսվում էր այս կայանից հետախուզական թռիչքներ իրականացնել Շահբուզի և Քելբաջարի շրջաններում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի վրայով»։

Ադրբեջանական պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները «Կապանի» շրջանում իրենց դիրքերից գնդակոծել են Ջուլֆայի շրջանում գտնվող ադրբեջանական բանակի դիրքերը։ Կրակահերթից հետո Ադրբեջանի ՊԲ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների։

Իսկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտնել է, որ իրավիճակը սահմանամերձ շրջաններում կայուն է և սահմանամերձ հատվածներում փոխհրաձգություն չի եղել։

Ուրբաթ օրը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ադրբեջանի բանակի կողմից մահվան ելքով հարձակման մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ այս հարձակման հետևանքով մի քանի հայ զինվոր է զոհվել և վիրավորվել։