Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով. դրանք կտրամադրվեն վաղվանից
https://parstoday.ir/hy/news/armenia-i205516-Սեպտեմբերի_5_ից_Ստեփանակերտում_հացի_վաճառքը_կիրականացվի_կտրոններով._դրանք_կտրամադրվեն_վաղվանից
Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, իսկ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից։ Այդ մասին հայտնում են ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2023 07:42 Asia/Tehran
  • Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով. դրանք կտրամադրվեն վաղվանից

Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, իսկ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից։ Այդ մասին հայտնում են ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։

«Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման կետեր, որոնք կգործեն ժամը 10:00-18:30-ը՝ հաշվի առնելով կտրոնների տրամադրման յուրաքանչյուր կետի հասցեում լույսերի հովհարային անջատման գրաֆիկը:

Հերթերից խուսափելու համար նախընտրելի է, որ յուրաքանչյուր ընտանիքից մեկ անձ ներկայացնի ընտանիքի բոլոր անդամների անձը հաստատող փաստաթղթերի բնօրինակները (անչափահաս երեխայի դեպքում՝ ծննդյան վկայական կամ անձնագիր) և հանրային ծառայությունների համարանիշները։

Կտրոնների տրամադրման տեղամասերը, կտրոնների տրամադրման օրերը և այդ օրերին էլեկտրաէներգիայի անջատման ժամերը ներկայացված են ստորև։

Քանի որ կտրոնները համարակալված են, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից յուրաքանչյուր օր կիրականացվի իրազեկում, թե տվյալ և հաջորդ օրը որ համարի կտրոնով է իրականացվելու հացի վաճառքը։

Հացի վաճառքի կետերի վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդենք հավելյալ։ Մեկ անձի հաշվով կվաճառվի կես հաց (մոտավոր՝ 200գրամ)»,- նշված է հաղորդագրության մեջ։