ՆԱՏՕ-ին անդամակցելու Երևանին ուղղված կոչը և Հայաստանի պատասխանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i205536-ՆԱՏՕ_ին_անդամակցելու_Երևանին_ուղղված_կոչը_և_Հայաստանի_պատասխանը
Ավստրիայում գործող «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Գյունտեր Ֆելինգերը Հայաստանին կոչ է արել միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2023 14:14 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ին անդամակցելու Երևանին ուղղված կոչը և Հայաստանի պատասխանը

Ավստրիայում գործող «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Գյունտեր Ֆելինգերը Հայաստանին կոչ է արել միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին:

Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ֆելինգերը կոչ է արել Հայաստանին միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին: Նա այդ մասին գրել է X միկրոբլոգում:

Նա դիմել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Հայաստանը պաշտպանելու հորդորով:

Չնայած ՆԱՏՕ-ի պաշտոնյայի Հայաստանին ուղղված այս կոչին, Հայաստանի փոխարտգործնախարարն ասում է, որ իր երկիրը ՆԱՏՕ-ից հրավեր չի ստացել։

ՀՀ փոխարտգործնախարար՝ Վահան Կոստանյանն  ընդգծել է. «Առայժմ ՆԱՏՕ-ում ոչ ոք Հայաստանին չի հրավիրել միանալ այս դաշինքին, սակայն Երևանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ռազմական այս կազմակերպության հետ»։

Նշենք, որ Հայաստանն այժմ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է, կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում է Մոսկվայում։