Ադրբեջանը չի պատրաստվում որևէ պայմանավորվածություն կատարել որևէ մեկի հետ, այդ թվում՝ Ռուսաստանի
https://parstoday.ir/hy/news/armenia-i205848-Ադրբեջանը_չի_պատրաստվում_որևէ_պայմանավորվածություն_կատարել_որևէ_մեկի_հետ_այդ_թվում_Ռուսաստանի
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» հայտարարություն է տարածել.
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Սեպտեմբեր 10, 2023 15:55 Asia/Tehran
  • Ադրբեջանը չի պատրաստվում որևէ պայմանավորվածություն կատարել որևէ մեկի հետ, այդ թվում՝ Ռուսաստանի

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» հայտարարություն է տարածել.

«Կոչ ենք անում ողջ միջազգային հանրությանը հնարավորինս խստորեն պահանջել Ադրբեջանից՝ բացել  Լաչինի  միջանցքը և հանել ապօրինի անցակետը։

Ակնայով ցանկացած մեքենայի անցնելը կարմիր գծի խախտում է, ինքնին փաստը շատ վտանգավոր է իրադարձությունների հետագա զարգացման համար։

Այդուհանդերձ, մենք շնորհակալություն ենք հայտնում Արցախի Հանրապետության ղեկավարությանը՝ բաց լինելու, դժվար որոշումներ կայացնելու պատասխանատվություն ստանձնելու և հասարակության հետ երկխոսություն կառուցելու պատրաստակամության համար:

Համենայնդեպս, ինչպես իրականությունն անմիջապես ցույց տվեց, Ադրբեջանը չի պատրաստվում որևէ պայմանավորվածություն կատարել որևէ մեկի հետ, այդ թվում՝ Ռուսաստանի»։

panorama.am