Հակոբ Սիմիդյանն ու Ալի Սալաջեղեն անդրադարձել են Արաքսի ավազանում բնապահպանական խնդիրներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i205866-Հակոբ_Սիմիդյանն_ու_Ալի_Սալաջեղեն_անդրադարձել_են_Արաքսի_ավազանում_բնապահպանական_խնդիրներին
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի (ՇՄ) նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի Բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջեղեի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2023 09:19 Asia/Tehran
  • Հակոբ Սիմիդյանն ու Ալի Սալաջեղեն անդրադարձել են Արաքսի ավազանում բնապահպանական խնդիրներին

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի (ՇՄ) նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի Բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջեղեի հետ։

Հանդիպման մեկնարկին նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և կարևորել տարածաշրջանում երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների սերտ հարաբերությունները, ինչպես նաև բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի միավորումը։

Անդրադարձ է կատարվել Արաքս գետի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրներին։ Կողմերը փաստել են, որ Արաքս գետի ջրի որակի հսկման ու պահպանման խնդիրները լուծելու համար պետք է առավել ակտիվ համագործակցել, իրականացնել փոխայցեր, դիտարկումներ և համատեղ միջոցառումներ։

Այս ուղղությամբ երկու կողմերը համագործակցության շատ մեծ դաշտ են տեսնում, և այդ նպատակով նախարար Սիմիդյանը Ալի Սալաջեղեին հրավիրել է Հայաստան։

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը՝ համագործակցելու ԻԻՀ հետ գլոբալ բնապահպանական օրակարգի առաջմղման գործում: