Ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում չեն. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i206388-Ադրբեջանական_զորքերը_Ստեփանակերտում_չեն._Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում չեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2023 14:21 Asia/Tehran
  •  Ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում չեն. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում չեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Փաշինյանն այս մասին ասաց ուղիղ եթերում:

Անդրադառնալով տարածվող տեղեկություններին, թե ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում են՝ վարչապետը վստահեցրեց. «Այդպիսի բան չկա»:

Կոմունիկացիայի որոշ դժվարություններ ու բարդություններ կան: «Ինչքան տեղեկացել եմ ԼՂ մեր գործընկերներից՝ դեպի Մարտակերտ և Մարտունի տանող ճանապարհներին որոշակի խնդիրներ կան: Բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը կայուն է»,-ասաց վարչապետը:

armenpress.am