ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել խաղաղություն հաստատել Ղարաբաղում
https://parstoday.ir/hy/news/armenia-i206412-ՄԱԿ_ի_ԱԽ_ն_կոչ_է_արել_խաղաղություն_հաստատել_Ղարաբաղում
Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստի մասնակիցները կոչ են արել խաղաղություն հաստատել Ղարաբաղում և պաշտպանել այդ տարածաշրջանի բնակիչների իրավունքները:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Սեպտեմբեր 22, 2023 07:44 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել խաղաղություն հաստատել Ղարաբաղում

Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստի մասնակիցները կոչ են արել խաղաղություն հաստատել Ղարաբաղում և պաշտպանել այդ տարածաշրջանի բնակիչների իրավունքները:

Լեռնային Ղարաբաղում մի քանի օր շարունակվող մարտերից հետո, հայկական ուժերը համաձայնել են ռուս խաղաղապահների առաջարկած հերթական զինադադարին։

Ընդդիմությունը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու մեջ:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոննան հինգշաբթի երեկոյան Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաշվի առնելով հանդերձ, կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները հարգվեն:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը նույնպես հայտարարել է. «Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու, որ իր ուժերը հարգեն միջազգային օրենքները»:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին նույնպես ասել է.«Զինադադարը պետք է ուղեկցվի անվտանգության հստակ ու հուսալի երաշխիքներով ու Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարգմամբ»։

Նա հայտարարել է. «Մենք պետք է աստիճանաբար մշակենք Ղարաբաղի ժողովրդի՝ Ադրբեջանի  սահմանադրական կարգին ինտեգրվելու ճանապարհային քարտեզ և դիտարկենք նրա իրավունքների և անվտանգության երաշխիքները»։

Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Ագջաբարն ասել է. «Մեր բոլորի, այդ թվում՝ հայերի, գլխավոր նպատակը պետք է լինի Ադրբեջանում խաղաղ համակեցությունը»։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ եթե համաշխարհային տերությունները չմիջամտեն, Բաքուն կարող է  խաղաղ բնակչության դեմ ուժ կիրառել։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը   Երևանին մեղադրել է կեղծ տեղեկություններ տարածելու մեջ և ասել, որ Բաքուն հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հայկական ուժերի դեմ: