Ստեփանակերտի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր եւ վիրավորներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i206622-Ստեփանակերտի_բենզալցակայաններից_մեկում_պայթյուն_է_տեղի_ունեցել._կան_զոհեր_եւ_վիրավորներ
Քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտի հարևանությամբ՝ Հայկազովի բենզալցակայաններից մեկում։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2023 15:51 Asia/Tehran
  • Ստեփանակերտի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր եւ վիրավորներ

Քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտի հարևանությամբ՝ Հայկազովի բենզալցակայաններից մեկում։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Բենզալցակայանը քաղաքից դուրս է։ Այդտեղից մարդկանց բենզին էին տալիս, ովքեր որ Հայաստան են մեկնում։ Ենթադրվում է, որ կլինեն տուժածներ ու զոհեր, սակայն ոչինչ առայժմ հստակ չէ»,- ասաց Հակոբյանը։

MediaHub-ի տեղեկություններով՝ պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Լցակայանում պայթել է բենզինով ցիստերնը: Սա այն ցիստերն է, որտեղից մարդկանց պետք է բենզին տրամադրեին Հայաստան տեղահանվելու համար: Տարածքում տասնյակ մարդիկ կային, որոնք իրենց հերթին էին սպասում։