ՀՀ կառավարությունը Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով դիմել է ՄԻԵԴ
https://parstoday.ir/hy/news/armenia-i206700-ՀՀ_կառավարությունը_Ադրբեջանի_կողմից_Ռուբեն_Վարդանյանի_գերեվարման_հարցով_դիմել_է_ՄԻԵԴ
ՀՀ կառավարությունը Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով դիմել է ՄԻԵԴ :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2023 14:28 Asia/Tehran
  • ՀՀ կառավարությունը Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով դիմել է ՄԻԵԴ

ՀՀ կառավարությունը Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով դիմել է ՄԻԵԴ :

 ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ Լաչինի միջանցքի Հաքարիի ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը պահանջել է տեղեկություններ տրամադրել նրա կարգավիճակի, պահման պայմանների և նրա առողջական վիճակի մասին։

Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտնել է, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հաքարիի ապօրինի անցակետում ձերբակալել է իր ամուսնուն։

armenpress.am