Արցախից արդեն ավելի քան 65 000 մարդ է տեղափոխվել Հայաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i206722-Արցախից_արդեն_ավելի_քան_65_000_մարդ_է_տեղափոխվել_Հայաստան
Արցախից տեղահանված և Հայաստան ժամանած քաղաքացիների թիվը հատել է 65 հազարի շեմը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2023 06:21 Asia/Tehran
  • Արցախից արդեն ավելի քան 65 000 մարդ է տեղափոխվել Հայաստան

Արցախից տեղահանված և Հայաստան ժամանած քաղաքացիների թիվը հատել է 65 հազարի շեմը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 65036 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։

armeniasputnik.am