Հայաստանը ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի անդամ
https://parstoday.ir/hy/news/armenia-i206750-Հայաստանը_ընտրվել_է_Ատոմային_էներգիայի_միջազգային_գործակալության_Կառավարիչների_խորհրդի_անդամ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր համաժողովի 67-րդ նստաշրջանին սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի նոր անդամների ընտրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2023 14:02 Asia/Tehran
  • Հայաստանը ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի անդամ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր համաժողովի 67-րդ նստաշրջանին սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի նոր անդամների ընտրությունը:

35 երկրներից բաղկացած Կառավարիչների խորհրդի կազմ են ընտրվել 11 նոր երկրներ՝ 2023-24թթ. ժամանակահատվածի համար:

Արևելաեվրոպական խմբից իրենց թեկնածություններն էին առաջադրել Հայաստանի Հանրապետությունը, Ուկրաինան և Ադրբեջանը: Հայաստանը և Ուկրաինան ընտրվել են նոր անդամներ՝ համապատասխանաբար 94 և 79 կողմ ձայներով:

Կառավարիչների խորհուրդը, գլխավոր համաժողովի հետ միասին, հանդիսանում են ԱԷՄԳ քաղաքականության մշակման համար պատասխանատու երկու մարմինները: