Ինչո՞ւ է պետք զգուշանալ Հարավային Կովկասում Ադրբեջանի տեղաշարժերից
https://parstoday.ir/hy/news/armenia-i206810-Ինչո_ւ_է_պետք_զգուշանալ_Հարավային_Կովկասում_Ադրբեջանի_տեղաշարժերից
Միջազգային հարաբերությունների գիտության մեջ միշտ շեշտվում է, որ Երբ երկրներն ի վիճակի են և ցանկանում են լուծել ուրիշների հետ իրենց խնդիրները, նրանք երբեք չեն գնում իրենց հակամարտություններին «ազգային երանգ տալու» ուղղությամբ։ Քանի որ եթե նման բան տեղի ունենա, խնդրի լուծումը կմտնի փակուղի: Սակայն Կովկասում լարվածություն հարուցող և Հայաստանի դեմ ուղղված իր քաղաքականությամբ Ադրբեջանը շատ առաջ է գնացել հակամարտությանն ազգային երանգ հաղորդելու հարցում և իր ժողովրդին լարել Հայաստանի դեմ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 30, 2023 09:42 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է պետք զգուշանալ Հարավային Կովկասում Ադրբեջանի տեղաշարժերից

Միջազգային հարաբերությունների գիտության մեջ միշտ շեշտվում է, որ Երբ երկրներն ի վիճակի են և ցանկանում են լուծել ուրիշների հետ իրենց խնդիրները, նրանք երբեք չեն գնում իրենց հակամարտություններին «ազգային երանգ տալու» ուղղությամբ։ Քանի որ եթե նման բան տեղի ունենա, խնդրի լուծումը կմտնի փակուղի: Սակայն Կովկասում լարվածություն հարուցող և Հայաստանի դեմ ուղղված իր քաղաքականությամբ Ադրբեջանը շատ առաջ է գնացել հակամարտությանն ազգային երանգ հաղորդելու հարցում և իր ժողովրդին լարել Հայաստանի դեմ:

Վերջին օրերին նույնպես Բաքուն շարունակել է այդ քաղաքականությունը Հարավային Կովկասում, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանը հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրա, որից հետո երկու կողմերի բանակցությունների արդյունքում կնքվեց զինադադարի համաձայնագիր ու ճգնաժամը ժամանակավորապես ավարտվեց:
Հայաստանի ու Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատմությունն ավարտված չէ և առաջիկայում լարվածությունը կարող է սրվել: Այդ կապակցությամբ շատ կարևոր է հաշվի առնել երեք գործոն
1. Խաղ՝ ավելի խոշոր ծրագրում
Վերջին իրադարձությունների համատեքստում կարևոր է հիշել, որ Բաքուն անկախ չի գործել: Կուլիսային որոշ դերակատարներ աջակցում են Հարավային Կովկասում Ադրբեջանի վարած լարվածության քաղաքականությանն իրենց նպատակներն առաջ տանելու համար: Որպես օրինակ՝ Իսրայելը փորձում է Իրանի հյուսիսային սահմանների մոտ նոր ճակատ ձևավորել, նպատակ ունենալով զսպել Թեհրանին: Թուրքիան փորձում է Ադրբեջանի գործողությունների միջոցով կապ հաստատել Կենտրոնական Ասիայի հետ ու ընդլայնել իր ազդեցությունն այս տարածաշրջանում, չնայած երկար տարիներ լուրջ խնդիրներ ունի Հայաստանի հետ, որին համարում է իր թշնամին: Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ն ունեն կոնկրետ նպատակներ՝ կապված Հայաստանի և Իրանի և արևելքում իրենց ազդեցության զարգացման հետ։
Կովկասում լարվածություն հրահրելու Ադրբեջանի վարած քաղաքականությունը նաև մասամբ բխում է Իլհամ Ալիևի անձնական նկրտումներից, սակայն կասկած չկա, որ այս ամենն ավելի մեծ ծրագրի մաս է, որում Բաքուն ունի իր դերը: Եվ չի բացառվում, որ առաջիկայում ականատեսը կլինենք այդ ծրագրի նոր կետերի իրագործման:
Միգուցե Ադրբեջանը տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարների հաղթաթուղթն օգտագործի Հայաստանի դեմ լարվածություն ստեղծելու համար, սակայն հարցն այդքանով չի ավարտվելու: Ադրբեջանը պետք է գնա մինչև վերջ և մինչև Հարավային Կովկասում իր աջակիցների նպատակների լիարժեք իրագործում:
2. Բաքվի կենտրոնացումը «Թուրանի միջանցքի» վրա
Ադչրբեջանի ու իր աջակցիների կողմից Հարավային Կովկասում լարվածություն հրահրել;ու քաղաքականության հիմնական նպատակներից մեկը «Թուրանի միջանցքի» ստեղծումն է: Այդ միջանցը Թուրքիային հայաստանի տարածքով կկապի Ադրբեջանի, ապա Ասիայի հետ (Կասպից ծովով): Հետաքրքիր է նշել, որ Բաքուն այս միջանցքի մասին խոսելիս օգտագործում է «Թուրանի միջազգային միջանցք» տերմինը։ «Միջազգային» տերմինը ենթադրում է, որ միջանցքը չի գտնվելու Հայաստանի վերահսկողության տակ: Ուստի, հաշվի առնելով այն կարևորությունը, որ Թուրքիան, Ադրբեջանը, ՆԱՏՕ-ն և Միացյալ Թագավորությունը տալիս են «Թուրանի միջանցքի» ստեղծմանը, այն միտքը, թե Բաքուն կսահմանափակվի Ղարաբաղով, այնքան էլ իրատեսական չէ, և, ամենայն հավանականությամբ, առաջիկայում Ադրբեջանը կարող է լայնածավալ պատերազմ սկսել Երևանի դեմ: Արտաքին գործոններից բացի, Ադրբեջանը փորձում է ենթահող ստեղծել իր գազը «Թուրանի միջանցքով» Թուրքիա, ապա՝ Եվրոպա տեղափոխելու համար։ Դա ոչ միայն խոշոր եկամուտ կապահովի Ադրբեջանի համար, այլև կմեծացնի Բաքվի աշխարհաքաղաքական կշիռը: Դա կօգնի նաև հեշտացնել արևմտյան աշխարհի կապը Կենտրոնական Ասիայի հետ և կդյուրացնի դեպի Արևմուտք էներգակիրների արտահանումը: Իսկ դա համապատասխանում է Ադրբեջանի ապագայի վերաբերյալ Իլհամ Ալիևի նպատակներին:
3. Վերջին տարիներին Ադրբեջանը լայնամասշտաբ «ազգային» պատերազմ է սկսել Հայաստանի դեմ։ Այդ ընթացքում Բաքուն փորձել է իր հասարակության աչքում հայաստանը ներկայացնել որպես ագրեսիվ ու անմարդկային երկիր:
Միջազգային հարաբերությունների գիտության մեջ միշտ շեշտվում է, որ Երբ երկրներն ի վիճակի են և ցանկանում են լուծել ուրիշների հետ իրենց խնդիրները, նրանք երբեք չեն գնում իրենց հակամարտություններին «ազգային երանգ տալու» ուղղությամբ։ Քանի որ եթե նման բան տեղի ունենա, խնդրի լուծումը կմտնի փակուղի: Սակայն Կովկասում լարվածություն հարուցող և Հայաստանի դեմ ուղղված իր քաղաքականությամբ Ադրբեջանը շատ առաջ է գնացել հակամարտությանն ազգային երանգ հաղորդելու հարցում և իր ժողովրդին լարել Հայաստանի դեմ: 
Այս իրավիճակում միանգամայն պարզ է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ կապված մեծ հեռանկար ունի։ Հեռանկար, որոում տեղ չկա Երևանի հետ փոխզիջմանը և հաշտեցմանը և  կողմերի հարաբերությունների ճակատագիրը որոշում է ռազմական ուժը։ Ուստի եթե Ադրբեջանն այսքանով հստակեցրել է Հայաստանի հետ հարաբերությունների իր տեսլականը, ինչո՞ւ չպետք է սպասել, որ ապագայում Բաքուն լայնածավալ պատերազմ կսկսի Երևանի դեմ: