Իրանը վերլուծել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պնդումները.
https://parstoday.ir/hy/news/world-i244148-Իրանը_վերլուծել_է_ՄԱԳԱՏԷ_ի_գլխավոր_տնօրենի_պնդումները.
Իրան-ՄԱԳԱՏԷ հարաբերությունների ապագան գործակալության գլխավոր տնօրենի կողմից հարցերի քաղաքականացման ստվերում/ Ինչու են Գրոսիի խոսքերը խորհելու տեղիք տալիս
(last modified 2026-03-28T13:48:40+00:00 )
Մարտ 28, 2026 17:18 Asia/Tehran
  • Իրանը վերլուծել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պնդումները.

Իրան-ՄԱԳԱՏԷ հարաբերությունների ապագան գործակալության գլխավոր տնօրենի կողմից հարցերի քաղաքականացման ստվերում/ Ինչու են Գրոսիի խոսքերը խորհելու տեղիք տալիս

Միացյալ Նահանգների և Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի դեմ պարտադրված պատերազմի թոհուբոհում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենի խոսքերը ոչ միայն չեն հարթում խաղաղության ուղին, այլև կարող են ավելի շատ բորբոքել այդ կրակը։

Գրոսին վերջերս CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իրանի միջուկային ծրագիրը համարել է ընդարձակ և ասել. «Չնայած ֆիզիկական ավերածություններին, որոնք տեղի են ունեցել այս օբյեկտներում, դեռ շատ բաներ ընթացքի մեջ են։ Երբ մենք խոսում ենք ցենտրիֆուգերի և նմանատիպ օբյեկտների մասին, մենք գործ ունենք այնպիսի գործունեության հետ, որը, չեմ ասի՝ հեշտ է, բայց դրա վերականգնումը բոլորովին հնարավոր է, և ավելի կարևորն այն է, որ ձեռք բերած գիտելիքը չի կարելի ջնջել ուղեղից»։

Այս պնդումները և հայտարարությունները ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի կողմից արվում են այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների և Իսրայելի ռեժիմի կողմից Իրան վրա հարձակման սկզբից ի վեր, բացի Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներից, ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ռմբակոծությունների թիրախ են դարձել նաև Բուշեհրի ատոմային էլեկտրակայանը, Խանդաբի ծանր ջրի համալիրը և Յազդի Արդաքան քաղաքում դեղին տորթի արտադրության գործարանը։
Արձագանքելով Բուշեհրի ատոմային էլեկտրակայանի վրա հարձակումներին՝ Գրոսին հայտարարել էր, որ Բուշեհրի ատոմային էլեկտրակայանը ակտիվ է և պարունակում է մեծ քանակությամբ միջուկային նյութեր, և այդ օբյեկտի վնասումը կարող է հանգեցնել խոշոր ռադիոլոգիական միջադեպի, որը կազդի Իրանում և նրա սահմաններից դուրս մեծ տարածքի վրա։

ԻԻՀ ԱԳՆ պաշտոնյան՝ Ղարիբաբադին անդրադարձել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի վերջին խոսքերին և ասել. «Գրոսին իր վերջին հայտարարություններում ասել է. «Ոչ մի պատերազմ չի կարող ոչնչացնել Իրանի միջուկային կարողությունները, բացառությամբ եթե դա լինի միջուկային պատերազմ»։ Նա նաև ասել է. «Հուսով ենք, որ նման բան տեղի չի ունենա»։

Չնայած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի այս հայտարարությունները տարօրինակ և նույնիսկ վտանգավոր են թվում, բայց եթե դրանք վերլուծվեն Գրոսիի՝ վերջին մեկ տարվա գործելաոճի շրջանակներում, այնքան էլ տարօրինակ չեն։ Վերջին մեկ տարվա ընթացքում և երկու հարձակումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել անցյալ տարվա հունիսին և այս տարվա փետրվարին Իրանի և երկրի միջուկային օբյեկտների վրա, Գրոսին վարել է ոչ իրավաչափ մոտեցում և չի դատապարտել, կամ նույնիսկ չի քննադատել  նման գործողությունները, որոնք խախտում են իր ղեկավարած մարմնի պրատակոլները։

Այս մոտեցումը տեղի է ունենում այն դեպքում, երբ միջազգային իրավունքի ու օրենքների և նույնիսկ գործակալության փաստաթղթերի համաձայն, ցանկացած հարձակում միջուկային օբյեկտների վրա, որոնք գործում են այս մարմնի երաշխիքների և պրատակոլների ներքո, արգելված է և համարվում է լուրջ սպառնալիք միջազգային անվտանգության և շրջակա միջավայրի համար։ Հետևաբար, Բուշեհրի ատոմային էլեկտրակայանի տարածքի վրա հարձակումները, որը քաղաքացիական օբյեկտ է և գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո, պետք է արժանանային այս մարմնի և նրա գլխավոր տնօրենի վճռական արձագանքին՝ այդ կանոնների համաձայն. Սպասում, որը մինչ այժմ սահմանափակվել է միայն մտահոգության արտահայտմամբ, և այս դիրքորոշումը երբեք ընդունելի չի եղել Իսլամական Հանրապետության կողմից և ցույց է տալիս կրկնակի չափանիշների հստակ դրսևորում, որը կարող է ստեղծել հնարավորություն, թույլտվություն և իրավունք հարձակվելու այլ երկրների խաղաղ օբյեկտների վրա՝ առանց հարձակվողների և օրենքը խախտողների պատժման կամ նույնիսկ պախարակման։
Խաղաղ միջուկային գործունեության անվտանգության և ապահովության երաշխավորումը ՄԱԳԱՏԷ-ի, որպես ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատության, ամենակարևոր պարտականություններից մեկն է, և երբ այն ինչ-ինչ պատճառներով չի կարողանում կատարել այդ պարտականությունը, կամ նույնիսկ չի դատապարտում դրանց վրա հարձակումները, դա համարվում է պարտականությունների կատարման թերացում և իրավունք է տալիս Իրանի Իսլամական Հանրապետությանը, որպեսզի հարցը բարձրացնի միջազգային ատյաններում և պահանջի ՄԱԳԱՏԷ-ի պատասխանատվությունը։

Ամենավատ սցենարի դեպքում, սակայն, այս հարցը կարող է նույնիսկ հանգեցնել Իրանի՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության մակարդակի վերանայմանը։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի կողմից մի երկրի վրա միջուկային հարձակման վիճահարույց հարցի բարձրացումը ոչ միայն հարցականի տակ է դնում այս մարմնի կանոնակարգերը, այլև լուրջ կասկածներ է հարուցում Իրանի հետ այս մարմնի ցանկացած համագործակցության ապագայի վերաբերյալ։ Այս դիրքորոշումները, ՄԱԳԱՏԷ-ի գործողությունների հետ մեկտեղ, խորացրել են Իրանի և այս մարմնի միջև անվստահության ճեղքը, մինչդեռ ՄԱԳԱՏԷ-ն ավելի քան երբևէ կարիք ունի Իրանի հետ համագործակցության, և այս համագործակցությունը ստեղծված անվստահության պայմաններում այդքան էլ հեշտ չի թվում։