Էրդողանը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը որակել է «արդարության հաղթանակ»
https://parstoday.ir/hy/news/armenia-i206896-Էրդողանը_Լեռնային_Ղարաբաղի_հայերի_էթնիկ_զտումը_որակել_է_արդարության_հաղթանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը, բնաջնջումը և զանգվածային արտագաղթը որակել է «արդարության հաղթանակ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2023 16:05 Asia/Tehran
  • Էրդողանը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը որակել է «արդարության հաղթանակ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը, բնաջնջումը և զանգվածային արտագաղթը որակել է «արդարության հաղթանակ»։

Ըստ նրա, «30 տարվա օկուպացիայից հետո Ղարաբաղը, որը  Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է, ազատագրվեց, և արդարությունը հաղթեց», հաղորդում է Anadolu-ն։

Այս կապակցությամբ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան միջազգային ասպարեզում դրսևորվել է  «որպես վստահելի գործընկեր»։

«Մեր բոլոր եղբայրները՝ Ղարաբաղից մինչև Լիբիա, Սիրիայից մինչև Սոմալի, լավ գիտեն, թե որքան արժեքավոր և կարևոր է Թուրքիայի բարեկամությունը։ Չկա մի երկիր, հասարակություն կամ կառույց, որը թշնամական քաղաքականություն վարի Թուրքիայի նկատմամբ և արդյունքում շահի դրանից»,- ասել է նա։

news.am